Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

Ծխախոտը թոքային մահացու հիվանդությունների աղբյուր

Ծխախոտը թոքային մահացու հիվանդությունների աղբյուր

Տարբեր մասնագիտության տեր մարդիկ մշտապես խոսում են թե´ ծխախոտի, և թե´ շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքների մասին: Իսկ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի համոզմամբ, վերոնշյալ երկու գործոնները նախևառաջ նպաստում են թոքային մի շարք հիվանդությունների զարգացմանը, որոնցից շատերը զարգանում և մահվան են հանգեցնում ընդամենը մեկ տարվա ընթացքում:

 

Mardik.am-ի այն հարցին, թե թոքային տարբեր հիվանդություններն արդյոք ունեն տարիքային սահմանափակումներ, գլխավոր թոքաբանը նշեց, որ հիմնականում այդ հիվանդությունները սրվում են  40  տարեկանից հետո, իսկ ծխախոտի ազդեցությունը գլուխ է բարձրանում հենց այդ տարիքում .«Շատ հաճախ ծխողները նմանվում են այն գայլին, որի գլխին Ավետարան են կարդում, ասում է ոչխարներս փախան: Նրանք իրոք չեն գիտակցում վերջինիս հետևանքները, բայց ասեմ, որ տարեկան աշխարհում  3  մլն մարդ է մահանում հենց ծխելու պատճառով»:

 

Պրոֆեսոր Ոսկանյանը նշեց, որ աշխարհում տարին  3  անգամ թոքային հիվանդություններին նվիրված միջազգային օրեր են սահմանված, որպեսզի մեկ անգամ ևս մարդիկ սևեռվեն այդ հիվանդության և դրա հետևանքների վրա, իսկ թոքային հիվանդությունների զարգացման համար ծխախոտը «լավագույն միջոցն է»:

 

Mardik.am-ի այն հարցին, թե արդյոք թոքային հիվանդությունները ժառանգականորեն փոխանցվում են  երեխային, գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ եթե ծնողներից մեկի բարեկամների մոտ առկա է եղել նման հիվանդություններ, թեկուզ և ասթմա, ապա միանշանակ չի կարելի ասել, որ հիվանդությունը կփոխանցվի.«Սակայն ամեն դեպքում հավանականությունը մեծ է, որ երեխան կժառանգի հատկապես խրոնիկ հիվանդությունները, իսկ եթե և´ հայրը, և´ մայրը թոքային կամ խրոնիկ հիվանդություն ունեն, ապա  100  տոկոս հավանականություն կա, որ հիվանդությունը կփոխանցվի»:

 

Պրոֆեսոր Ոսկանյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում թոքային բարդ հիվանդությունների աճ է նկատվում, ընդ որում այնպիսի հիվանդությունների, որոնք զարգանում են մեկ տարվա ընթացքում, իսկ զարգացման ընթացքում գաղտնի են մնում:

 

Ըստ պրոֆեսորի` թոքային հիվանդությունները զարգանում են արտաքին մի շարք գործոնների ազդեցությամբ. «Օդը աղտոտում են մեքենաները, շինարարությունը, անգամ կենցաղում օգտագործվող մաքրման միջոցները, էլ չասեմ ծխախոտի մասին: Վերջիններիս միջոցով հիվանդություններն է´լ ավելի արագ են սկսում զարգանալ, ուստի մարդիկ չպեստք է անլուրջ մոտենան թեկուզ և գրիպին: Եթե գրիպն ու անգինան երեք օրվա ընթացքում չեն բուժվում, ապա անպայման հարկավոր է բժշկի դիմել ,-հավելեց թոքաբան Ոսկանյանը:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ